▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը». Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ փորձում է ոտնահարել արցախցիների իրավունքը և անտեսել նրանց օրինական շահերը՝ այս անգամ արդեն օրենսդրական փոփոխությունների միջոցով: «ՀՀ կառավարությունը փորձում է հանդես գալ օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում վերագրանցում չստացած իրավաբանական անձանց ակտիվները ՀՀ կառավարությանը փոխանցել: Խոսքը վերաբերում է Արցախի ներդրումային հիմնադրամի, գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի, «Արցախ ֆրութ» և նման այլ ընկերությունների ակտիվները ՀՀ-ին փոխանցելուն: Խոսքը տասնյակ միլիարդների մասին է: Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը Արցախի մնացորդ ամբողջ գույքը փոխանցում է ՀՀ կառավարությանը, սակայն թե ինչ նպատակներով են կատարվում և ինչպես են դրանք տնօրինվելու, անհասկանալի է: Նույնիսկ Արցախի լիազոր անձանց այս մասով շահագրգիռ չեն դարձնում: Այսինքն՝ թաքուն եղանակով են անում»,-նշել է Երիցյանը:

Մանրամասները՝ տեսանյությում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին