|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը կարծում է, որ հոգևոր-մշակութային կառույցները և այդ կառույցների ներկայացուցիչները սպառնալիք են ՀՀ-ի համար։ Օրերս Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ։ Զեկույցի վերջին էջերում առանձնացվել է «Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում» բաժինը։ Համաձայն այս բաժնի՝ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։
Հետախուզությունն այս ակտիվացումը կապել է Հայաստանում նախընտրական գործընթացների հետ և շատ զգուշորեն հոգևորականներին համարում է «արտասահմանյան գործակալներ»։ «Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Ստացվում է, որ իշխանությունը Եկեղեցուն տեսնում է որպես սպառնալիք նախընտրական շրջանում, հենց այդ պատճառով Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսվել է արշավ և ճնշումներ՝ հոգևորականների դեմ»։ |
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հոգևոր-մշակութային կառույցները երկրի համար սպառնալիք է համարում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


