▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ անկախության օրը՝ ես և եղբայրս սահմանեցինք երկու նոր համաշխարհային ռեկորդներ»․ Յուրի Սաքունց

Յուրի Սաքունցի գրառումը՝ կից տեսանյութով․ «Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության խորհրդանշական օրը, ես և եղբայրս սահմանեցինք երկու նոր համաշխարհային ռեկորդներ։ Սա ոչ միայն մեր անձնական հաղթանակն է, այլև նվիրում մեր հայրենիքին՝ հանուն իր ազատության, տոկունության և հավերժության։

Փառք Աստծո՝ այս օրը մեզ համար դարձավ պատմական՝ հզոր ոգու, միասնական ուժի և հավատի վկայություն։ Թող մեր ամեն մի ձեռքբերում լինի ի փառս մեր երկրի, ժողովրդի և մեր հավատքի։

Կեցցե՛ անկախ Հայաստանը։ Կեցցե՛ միասնությունը։ Կեցցե՛ պայքարով կերտված հաղթանակը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին