▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հետաքրքիր է` փաշինյանին նվիրված էրդողանի գրքում այս մասին բա՞ն կա գրված»

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տևական ժամանակ է անհանգստության ազդակներ էի ստանում Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ բնակավայրերի բնակիչներից, թուրքական կողմն Արաքս և Ախուրյան գետերի խառնարանի մոտ ինչ-որ աշխատանքներ է իրականացնում՝ օգտագործելով ծանր շինտեխնիկա։
Լուսանկարներն արվել են հատուկ տեխնիկական միջոցների շնորհիվ, որտեղ պարզ երևում է, որ գետի ափերին բիտոնից պատնեշներ են կառուցվում։
Ժամանակակից աշխարհում պետությունները մեծ ուշադրություն են դարձնում ջրային ռեսուրսներին և դրանց առավել նպատակային կառավարմանը։
Դատելով նկարներից կարելի է եզրակացնել, որ թուրքական կողմը կամ ցանկանում է փոխել Արաքսի հունը, կամ կառուցել այնպիսի պատնեշներ, որի շնորհիվ կարողանա ըստ նպատակահարմարության զրկել Հայաստանին մայր գետի ջրերից օգտվելու հնարավորությունից, ինչը Հայաստանի Հանրապետության կարևոր գյուղատնտեսական հողատարածքների մի զգալի մասը կվերածի անապատի։
Բնականաբար խնդիրն ավելի հստակ կարելի էր ըմբռնել և կանխել, եթե ՀՀ կառավարությունը գործնականում համագործակցեր ՌԴ սահմանապահ ուժերի հետ, ունենար հստակ դիվանագիտական խողովակներ։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարիչները ամբողջապես թուրքական շահերի սպասարկուն են, կարծում եմ վտանգը առավել մեծ է։
Հ.Գ Հետաքրքիր է, փաշինյանին նվիրված էրդողանի գրքում այս մասին բա՞ն կա գրված»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին