Հերթական արարը՝ նվաստացման գնով
Բավականին հետաքրքրական իրադարձրություն կարելի է համարել օրերս Դվին համալիրում դատական իշխանության օրվա կապակցությամբ, սակայն Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպված միջոցառումը, որի ընթացքում երկրի վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ում արդարատատությունը պատասխանատու չունի։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ-ում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները, իսկ դատարանների անկախության ապահովման պատսխանատուն ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն է, չենք կարող անտարբեր մնալ իրավաբանական համայնքի լռության եւ փաստացի համաձայնության նկատմամբ։
Հատկանշական է, որ սկզբնական փուլում քաղաքական իշխանության սանձարձակությանն ու ամենաթողությանը դիմագրավում էր հենց դատական համայնքը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի եւ ԲԴԽ-ի անկումը կամ իշխանության կողմից յուրացումը։
Դրանից հետո իրավական ամենաթողության դիմագրավումը մնաց անկախ մասնագիտական կառույցների՝ փաստաբանական համայնքի, կրթական եւ գիտական հաստատությունների ուսերին։
Բայց եկեք ու տեսեք, որ միջոցառումից անմասն չէին մնացել ԵՊՀ-ն եւ Իրավագիտության ֆակուլտետը, որոնք ներկայացված էին ռեկտորի եւ դեկանի մակարդակով, այն էլ դահլիճի երկրորդ շարքում։
Սա անկախ եւ ինքնուրույն օջախների մարման եւ նիկոլահպատակության հերթական արարն էր՝ նվաստացման գնով։
Մինչ այս չի եղել դեպք, երբ մայր բուհի ռեկտորը կամ դեկանը մնային քպ-ական պաշտոնյաների ստվերում կամ հետեւում։ Դա ցույց է տալիս անձամբ վարչապետի վերաբերմունքն ինչպես նրանց, այնպես էլ նրանց ներկայացրած կառույցների նկատմամբ։
Վիճակը չի փոխում նաեւ հավատարմության ակտերը կամ ղազագրերի ստորագրումը։
Մի խոսքով՝ ափսոս։
Տիգրան Պետրոսյան
Իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ


