▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերի՛ք է ատես հայ ժողովրդին․ Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․ «Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերած քոչարյանասերժական կիլլերների կրակոցների տակ: Հետո, երբ Երևանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում:
Քեզ թվում է, որ մեկ է` ինչ էլ անես` քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ և մեծարեն, բայց չարաչար սխալվում ես. ժամանակները փոխվել են, դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք:
Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես: Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին