▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր` «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գիրքը

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր` «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գիրքը:

Այս հարցում նրան օգնել է բազմաթիվ սպորտային գրքերի իտալացի հեղինակ Ալեսանդրո Ալչիատոն։

«Ինձ համար սա ավելին է, քան գիրքը: Հենրիխին օգնելն ինձ համար մեծ պատիվ էր, քանի որ ծանոթացա շատ լավ, ընկերասեր, կրթված մի մարդու հետ, ով իր մեջ միայն լավն է կրում։ Նա բացեց և պատմեց մի խոր պատմություն՝ իր պատմությունը։ Նրա ներսում իսկապես շատ բան կա, նաև ֆուտբոլից դուրս՝ նրա հայրը, Հայաստանը, որտեղ նա մեծացել է, Արարատը՝ որպես խորհրդանիշ, խորը և սերտ կապ տատիկի հետ և հարգանք բոլորի հանդեպ»,- նշել է Ալչիատոն։

Գրքի հրատարակումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին