Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բացառել է վերադարձը Հայաստանի առաջնություն:
«Ես չեմ ուզում ավարտել կարիերաս, իսկ հետո զղջալ, որ դա շատ շուտ եմ արել: Ես չեմ ուզում իջեցնել իմ մակարդակը: Չեմ վերադառնա Հայաստան: Այնպիսի ուղղությունները, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, ինձ նույնպես չեն հետաքրքրում։
Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի։ Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու ցանկությամբ և ցույց տալու համար, թե ինչի եմ ընդունակ»,-ասել է Մխիթարյանը, ում խոսքերն է մեջբերել «La Repubblica»-ն:
Իսկ ի՞նչ է անելու Մխիթարյանը ֆուտբոլը թողնելուց հետ՝ պատասխանել է. «Այսօր ասում եմ՝ կցանկանայի հեռանալ ֆուտբոլային աշխարհից, բայց երբեք մի ասա երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու և ընտանիքիս հետ լինելու համար»։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։