Սոն Յանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը հեղինակավոր BBC Sport-ի օգտատերերի քվեարկության արդյունքում ճանաչվել է Իռլանդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրի խաղի (0-1) լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի հավաքականի դարպասապահի խաղն արժանացել է 6.52 գնահատականին: Ավագյանից բացի, 6-ից բարձր գնահատական ստացել է նաև Իռլանդիայի հավաքականի դարպասապահը՝ Կուիվին Կելեհերը (6.11): Երրորդը Լուկաս Սելարայանն է, որը ստացել է 5.9 գնահատական: 5.7 գնահատականով Էդուարդ Սպերցյանը չորրորդն է:
Համեմատության համար նշենք, որ WhoScored-ի վարկածով խաղի լավագույն ֆուտբոլիստն իռլանդացիների պաշտպան Ռայան Մենինգն է (8.2), Հենրի Ավագյանը ստացել է 7.4 գնահատականը: Մենինգը լավագույնն է նաև SofaScore-ի վարկածով (8.5): Այս վիճակագրական ռեսուրսն Ավագյանի խաղը գնահատել է 7.5 միավոր:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։