▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հազար ամոթ, հորս արև…Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը․

«Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին և կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաև աճյունների և մասունքների փոխանակում։

Ինչքա՜ն հույզեր, մարդկային ողբերգության և հերոսության պատմություններ կան այս կադրերի հետևում։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք նույնպես պիտի վերջ տայինք ազգային ամոթի գոնե այդ խնդրին, այնինչ Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիևը կրկին հայեր գերեվարեց, իսկ հետո՝ պատանդառեց Արցախի ղեկավարությանը»,- ընդգծում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Անցել է 2-5 տարի, իսկ մեր հայրենակիցները իրենց ընտանիքների և մեր կողքին չեն։ Էլ չասեմ մի քանի հարյուր անհետ կորած կամ չնույնականացված տղերքի մասին…

Թրամփի քավորությամբ տեղի ունեցող փոխանակումը ապացուցում է, որ նորմալ բանակցողի դեպքում գոնե Վաշինգտոնյան հանդիպմանը կարելի էր և պետք էր հասնել մեր բոլոր հայրենակիցների վերադարձին։ Այնինչ Նիկոլի համար այդ մարդիկ, այդ ընտանիքները, այդ ճակատագրերը որևէ արժեք չունեն։

Նայում եմ ուրիշների ուրախությանը… հավատում եմ, սպասում եմ և իմ համեստ ուժերի չափով պայքարում եմ իմոնց, մերոնց վերադարձի համար։

Բայց չեմ կարող չասել՝ ամոթ մեզ բոլորիս, որ ցայսօր մեր տղաների, մեր հայրենակիցների վերադարձի հարցը լուծել չենք կարողացել։

Հազար ամոթ, հորս արև…»,- գրել է Աշոտյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին