Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում գերմանացի հայտնի ֆուտբոլիստ, «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբի և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Թոմաս Մյուլերն աշխարհի տարբեր լեզուներով շնորհավորում է գալիք Ամանորը: Հատկանշականն այն է, որ այդ լեզուների շարքում կա նաև հայերենը:
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե տվյալ լուսանկարի իսկությունը որքանով է համապատասխանում իրականությանը: