Արդեն հայտնի են տարվա ամենակարևոր կինոմրցանակաբաշխության՝ «Օսկար» 88-րդ-ի հավակնորդների անունները: Եվ այսպես, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթանակին հավակնում են «Նվազման միտված խաղը» (The Gig Short), «Լրտեսների կամուրջը», (The Bridge of Spies) «Փրկվածը» (The Revenant), «Սենյակը» (The Room), «Բրուքլին» (Brooklyn), «Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհը» (Mad Max Fury Road), «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) և «Մարսեցին» (The Martian) ֆիլմերը: Ի դեպ՝ մեծ աղմուկ հանած «Փրկվածը» ֆիլմը, որի ռեժիսորն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն է, նոմինացված է ավելի քան 12 անվանակարգերում:
Լավագույն դերասանի կոչման համար կպայքարեն Բրայան Քրենսթոնը («Տրամբո») (Trumbo), Էդի Ռեյդման («Դանիացի աղջիկը») (The Danish Girl), Լեոնարդո Դի Կապրիոն («Վերապրածը»), Մայքլ Ֆասբենդերը («Ջոբս») և Մեթ Դեյմոնը («Մարսեցին»):
Լավագույն ռեժիսոր անվանակարգում կինոմրցանակի համար կմրցեն Ջորջ Միլերը («Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհը»), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Վերապրածը»), Ադամ ՄաքՔեյը («Նվազման միտված խաղը»), Թոմ ՄաքՔարթին («Ուշադրության կենտրոնում»),
Լավագույն կին-դերասանի անվանակարգում էլ մրցում են Բրի Լարսոնը, Քեյթ Բլանշեթը, Սիրշա Ռոնանը, Ջենիֆեր Լոուրենսն ու Շարլոթ Ռեմլինգը:
Հիշեցնենք, որ «Օսկար» 88րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին: