▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է աշխարհում ամենատարածված անունը

Ամերիկուհի փորձագետ Լորա Ուոթենբերգը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ամենատարածված անունը ողջ աշխարհում Սոֆյան է:

The Independent-ը ներկայացնում է փորձագետի տվյալները, որոնց համաձայն` աղջիկ երեխաներին Սոֆյա սիրում են անվանել 9 երկրում, այդ թվում Մեքսիկայում Իտալիայում, Ռուսաստանում: ԱՄՆ-ում այս անունը երրորդն է` ըստ տարածվածության, ևս 20 երկրում Սոֆյա անունը զբաղեցում է 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Փորձագետի ուշադրությունը գրավել է հատկապես այն փաստը, որ միմյանցից բավական տարբեր երկրներ ընտրել են միակերպ հնչող անվանումը: Ըստ նրա` դա վկայում է մշակույթի գլոբալացման մասին: Նա նշում է, որ տարիներ առաջ մարդիկ նախընտրում էին իրենց երեխաներին կրոնական անուններով անվանակոչել, իսկ այսօր ծնողները նախընտրում են հնչեղ ու հեշտ անուններ:

Ուոթենբերգը նշել է, որ Սոֆյան հեշտ է արտաբերվում տարբեր լեզուներում և հին հունարենից թարգմանաբար նշանակում է «իմաստություն»:

Ամերիկուհին ուսումնասիրել է 49 երկրի տվյալներ վերջին մի քանի տարում: Ուսումնասիրության մաս չեն կազմել Չինաստանը, Հնդկաստանը, Նիգերիան և Բրազիլիան:Իսկ տղա երեխաներին նախկինի պես նախընտրում են անվանել Մուհամեդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին