Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ, 10 երեխաների հայր Յուսեֆ Մակը, սեքս սկանդալի կիզակետում է հայտնվել: Բանն այն է, որ մարզիկը խոստովանել է, որ իր մասնակցությունը համացանցում հայտնված պոռնո հոլովակում ոչ թե եղել է թմրանյութերի ազդեցության տակ, այ հենց իր կամքով:
«Ուզում եմ խոստովանել, որ այն, ինչ ես ասել էի նախկինում, չի համապատասխանում իրականությանը: Ես ստել եմ, երբ ասել եմ, որ նկարահանվել եմ պոռնո հոլովակում թմրանյութերի ազդեցության տակ. դա ես արել եմ իմ ցանկությամբ»,- ասել է Յուսեֆ Մակը՝ ավելացնելով, որ տվյալ հոլովակում նա նկարահանվել է տղամարդկանց հետ ոչ միայն ելնելով ֆինանսական խնդիրներից, այլ որովհետև, նա բիսեքսուալ է:
«Ես բիսեքսուալ եմ: Դա նշանակում է, որ ինձ դուր է գալիս ֆիզիկական հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր որ ինձ դուր են գալիս,- անկեղծացել է բռնցքամարտիկը:
Նշենք, որ բացի այս խոստովանությունից, մարզիկը պատմել է նաև այն մասին, որ նրա կյանքն ամբողջովին կործանվել է այն ժամանակ, երբ բոլորը տեղեկացել են այն մասին, որ նա նկարահանվել է վերոնշյալ հոլովակում.
«Ես հասկացա, որ մեծ ցավ եմ պատճառել իմ հարազատներին: Այն մարդիկ, որոնց մասին ես հոգ էի տանում, հիասթափված էին: Այդ իսկ պատճառով ես որոշեցի պատմել այն, ինչ իրականում կա: Ուզում եմ ներողություն խնդրել իմ երեխաներից և նախկին կնոջիցս: Ցավ եմ ապրում, որ վախ եմ ապրել և այսքան ժամանակ չեմ կարողացել խոստովանել իմ սեռական կողմնորոշման մասին»,- նշել է Յուսեֆ Մակը: