▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայրիկ Մուրադյանի կերպարն այսպես աղճատելու համար մեծ տաղանդ է հարկավոր»․ Հասմիկ Պապյան

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օպերային թատրոնում նշում էին հայ մշակույթի պատմության կարևորագույն դեմքերից մեկի՝ Հայրիկ Մուրադյանի փառապանծ 120-ամյակը։ Մեծ սպասումներով և ակնածանքով էի գնացել հոբելյանին, քանի որ շատ բարձր եմ գնահատում Հայրիկի անգնահատելի գործը և նրա թողած ժառանգությունը։ Ցավոք, ողջ երեկոյի ընթացքում «փնտրեցի» մեծ հային և այդպես էլ չգտա…
Կազմակերպիչները արել էին ամեն ինչ, որպեսզի հնարավորինս «ժամանակակից» ներկայանա Մեծն ազգագրագետը, բանահավաքը և հայ մշակույթի Ռահվիրան։ Ոչինչ չունեմ մոդեռն լուծումների դեմ, հակառակը, ես դրա ջատագովն եմ։
Բայց հայ երաժշտության նվիրյալ մշակի կերպարը այսպես աղավաղելու, աղճատելու համար, հավատացեք մեծ տաղանդ է հարկավոր… Տխրությանս չափ չկա»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին