▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցի Նազարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայկ Մանուկյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի Նազարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների եզրափակիչում Հայկը ժամանակից շուտ 11-3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ալի Նազարովին։

Եզրափակչից առաջ Մանուկյանը բոլոր մրցակիցներին ժամանակից շուտ էր հաղթել՝ 9-0 հաշվով իսրայելցուն, 8-0 հաշվով հունգարացուն, 8-0 հաշվով գերմանացուն և 9-0 հաշվով իտալացուն։

Դիտեք նաև՝

Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է Սկոպյեում անցկացվող հունեհռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայ ըմբիշները նվաճել են ընդհանուր առմամբ 5 մեդալ՝ 2 ոսկե (Մարատ Աճեմյան և Հայկ Մանուկյան), 2 արծաթե (Մարտին Մանջիկյան և Ջանես Նազարյան) և 1 բրոնզե (Արարարտ Ավետիսյան):

Երկրորդ տեղը գրավել են Վրաստանի, իսկ երրորդը՝ Ադրբեջանի հավաքականները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին