«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հատկապես հացի, մսի և կաթնամթերքի զգալի թանկացում։ Գների աճը որոշ ապրանքների պարագայում հասել է մինչև 50 տոկոսի։ Մասնագետները նման թանկացումները պայմանավորում են ոչ միայն ներքին շուկայում տիրող իրավիճակով, այլև դրամի փոխարժեքի անկմամբ, որը մեծ ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա։ Միեւնույն ժամանակ, եթե համեմատենք 2025 թվականի սեպտեմբերը 2024-ի դեկտեմբերի հետ, ապա՝ • սպառողական գներն աճել են 1.1%-ով, • իսկ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 3.5%-ով։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ վերջին 9 ամիսներին Հայաստանը շարունակում է տենդենցով գնալ թանկացումների ճանապարհով, որն ուղեկցվում է դրամի արժեզրկմամբ, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում տնտեսության և սպառողների վրա»: |
Հայաստանում թանկացումները չեն դադարում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին