Wnews.am-ը գրում է. Էլեգանտությունը ոչ այնքան հագուստն է, որը կինը կրում է, այլ այն, թե որքանով է այդ հագուստը նրան սազում, որքանով է հագուստը համապատասխանում նրա տարիքին, կերպարին և այն իրավիճակին, որում կինը հայտնվել է:
Wnews.am-ն առանձնացրել է այն հայ կանանց, ովքեր մշտապես էլեգանտ և կանացի տեսք ունեն:
Ռիտա Սարգսյան. Առաջին տիկնոջ ոճի մասին արդեն գրվել է: Ռիտա Սարգսյանը միշտ հանրությանն է ներկայանում էլեգանտ տեսքով՝ իր կարգավիճակին, տվյալ իրադարձությանը համապատասխան:
Արփինե Հովհաննիսյան. ՀՀ արդարադատության նախարարի ոճին մենք նույնպես արդեն անդրադարձել ենք: Արփինեն, չնայած իր երիտասարդ տարիքին, կարողանում է ստեղծել վառ էլեգանտ կերպարներ: Նա և՛ հետևում է նորաձևությանը, և՛ չի անցնում թույլատրելիի սահմանը: Եթե դրան ավելացնենք նաև Արփինեի բնական գեղեցկությունը , ստացվում է շատ հաճելի կերպար:
Ռուզաննա Խաչատրյան. ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն աչքի է ընկնում գեղեցկությամբ և կանացիությամբ:
Սյուզան Մարգարյան. Մշտապես երիտասարդ, մշտապես գեղեցիկ և կանացի: Սյուզան Մարգարյանը միանշանակ Հայաստանի ամենաէլեգնատ կանանցից մեկն է:
Սոֆի Դևոյան. Որքան կանանց է Սոֆի Դևոյանը մոտիվացնում իր կերպարով: Պարուհու մասնագիտությունն իր հետքն է թողել նրա և՛ կառուցվածքի, և՛ կենսակերպի վրա: Սոֆի Դևոյանն իր սլացիկ կառուցվածքով և էլեգանտ կերպարներով ևս մեր ցանկում է:
Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը, ևս առանձնանում է էլեգանտությամբ: Բազմաթիվ բարեգործական նախագծեր իրականացնող Արմինեն ունի ոճի լավ զգացում: