▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Եթե հաճախ եք ճամփորդում, հավանաբար նկատել եք, որ եվրոպական հայտնի ավիաընկերության՝ Wizz Air-ի պաշտոնական ամսագրի ապրիլ-մայիսյան համարում լույս է տեսել Հայաստանի մասին հատուկ անդրադարձ։ Եվրոպայի տարբեր երկրներ ուղևորվող հազարավոր ճանապարհորդներ այս թողարկման էջերից հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի յուրահատուկ մշակույթին, պատմությանը, ավանդույթներին ու բնությանը։

WIZZ Magazine-ի այս բացառիկ թողարկումը ընթերցողներին հրավիրում է հիշարժան ճամփորդության Հայաստանում՝ ներկայացնելով մեր խոհանոցի բույրն ու համը, բացօթյա ճոխ սեղանները, գինեգործության հնագույն ավանդույթներն ու, իհարկե, հայ ժողովրդի անկեղծ և ջերմ հյուրասիրությունը։

Հայաստանի մասին պատմող այս թողարկման մեջ ներկայացված է նաև IDBank-ի «Edit Your Memories» գովազդը, որը ժամանակակից ճանապարհորդներին ծանոթացնում է Travel Card ճամփորդական քարտին։ Քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են ճամփորդության հարմարավետությունն ու մատչելիությունը․ այն առաջարկում է քեշբեք, մուտք աշխարհի ավելի քան 1300 օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, ապահովագրություն և կոնսիերժ սպասարկում։

Այս թողարկմանը մեր մասնակցությունը պարզապես գովազդ չէր․ սա մեզ համար նաև առիթ էր՝ հպարտությամբ աջակցելու Հայաստանի ճանաչելիությանը՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը։

Բացահայտե՛ք Հայաստանը, վայելե՛ք ճամփորդությունը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին