Հայաստանը հետաքննություն է կատարել և փոխանցել է Ադրբեջանին, պարզվել է, որ ընդհանուր առմամբ, նման խախտումներ չկան. ՀՀ ԱԽՔ–ը` սահմանի իրավիճակի մասին
Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել հրադադարի խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է։
***
Այսօր ձեզ համար եռատո՞ն է։ Հարցը Հաղթանակի զբոսայգում ուղղվեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։ «Ոչ»,- պատասխանեց նա, իսկ թե ինչո՞ւ՝ չասաց։ Փոխարենը պատասխանեց ադրբեջանական կողմի կրակոցների վերաբերյալ հարցին՝ նշելով, որ ակնկալվում է երկուստեք հետաքաննել այդ խախտումները։ *** |
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններն այսօր հիմնականում ընթանում են երկկողմ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով Ռուսաստանի միջնորդության կարիքը չկա։ Դիտարկմանը, թե երկկողմ չէ, Թուրքիան ներգրավվածություն ունի բանակցություններում՝ Ադրբեջանի կողմից, ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Իսկ Ռուսաստանն ո՞ւմ կողմից է լինելու։ Այդ հարցի պատասխանը երբ ունենաք, կքննարկենք հարցը»,- հավելեց նա։ |