▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը հայտնվել են սև շուկայում՝ 3-5 անգամ թանկ գնով»․ օգտատեր

Համացանցում երեկվանից քննարկման թեմա է դարձել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը։ Ինչպես հայտնի է առցանց վաճառքն իրականացնող կայքը անհասանելի էր դարձել՝ առաջացնելով երկրպագուների վրդովմունքը։ Շատ չանցած՝ ՀՖՖ-ն հայտնել էր, որ շուրջ 2500 տոմս վաճառվել է, բայց կայքում աշխատանքներ են կատարվում, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի տոմսեր գնել:

ՀՖՖ-ի հրապարակումների տակ շատերը մեկնաբանություններ էին գրում՝ կանխատեսելով, որ տոմսերը կարող են հայտնվել սև շուկայում։
Այսօր արդեն ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են՝ տոմսերն իսկապես հայտնվել են սև շուկայում և շատ բարձ գներով։
Ֆեյսբուքյան օգտատեր Էրո Ասիլյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ամենավատն այն է, որ ընդամենը մի քանի ժամ անց նույն տոմսերը հայտնվեցին սև շուկայում՝ 3-5 անգամ թանկ գնով։ Եթե պաշտոնական գինը 10-20 հազար դրամ էր, ապա սև շուկայում դրանք վաճառվում էին մինչև 60-80 հազար դրամ։ Սա միայն փող շահելու մասին չէ, սա հույսերի գողություն է։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է պատասխան տալ․
-Ինչո՞ւ չապահովեց արդար և վերահսկելի վաճառքի համակարգ։
-Ինչպե՞ս տոմսերի զգալի մասը հայտնվեց սև շուկայում այդքան արագ։
-Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ կրկին ֆուտբոլի տոնը վերածվեց փողի խաղի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին