Wnews.am-ը գրում է.
Սերը չի հարցնում ոչ միայն տարիք, այլ նաեւ ազգային պատկանելություն։
Wnews.am-ը ներկայացնում է այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց կանանց ընտրության հարցում կանգ են առել ոչ թե հայուհիների, այլ օտարազգի կանանց վրա։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինն ազգությամբ հրեա է։
Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հայրական ազգանունն է Պլեսկովսկայա։
Նա ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 20-ին, Լենինգրադում:
Հայրը եղել է սպա, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մայրը՝ բժշկուհի, Լենինգրադի պաշտպանության մասնակից:
Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ամուսնացել է 1972 թվականին։ Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասպիրատն էր։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Երեւան: 1975 թվականին ծնվել է նրանց որդին՝ Դավիթը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ամուսնացել է 2014թ. մարտի 15-ին։ Նրա կինն ազգությամբ ռուս Կատերինա Չերկաշինան է։
Պատգամավորի կինը ծնվել եւ մեծացել է Սիբիրում։ Նա պատմում է, որ մինչ ամուսնու հետ ծանոթանալը, հայերի հետ չի շփվել եւ ազգությամբ հայ ծանոթներ չի ունեցել։
«Հայաստանում ինձ դուր է գալիս, անգամ չեմ էլ զգացել, թե ինչպես եմ ինտեգրվել այս մթնոլորտում»,- ասում է Կատերինան, ով շարունակում է ուսումնասիրել ու սովորել հայերեն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում