Wnews.am-ը գրում է.
Երկու եղբայր, երկուսն էլ պաշտոնյա. Հայաստանում սա իրողություն է։ Թեեւ հայտնի պաշտոնյաների եղբայրներից շատերը այդքան հաճախ չեն լուսաբանվում, բայց նրանցից շատերը եւս զբաղեցնում են պետական պաշտոններ։
Wnews.am-ը ներկայացրել է հայ պաշտոնյաների եղբայրներին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը` Լեւոն Սարգսյանը Հատուկ հանձնարարություններով դեսպան է։
Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը`ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանն է։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ջոնիկ Աբրահամյանն է։
Նախագահական ընտրություններում նա ղեկավարում էր Սերժ Սարգսյանի Արարատի մարզի ընտրական շտաբը:
Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի եղբայրը Արմեն Սարգսյանն է, ով զբաղեցնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում