Life.panorama.am-ը գրում է. Հայ գործարար Միրչե Ոսկերիչյանը դատի է տվել Ֆեյսբուքի տնօրեն Մարկ Ցուկերբերգին` խոստումը չկատարելու համար:
Ինչպես հաղորդվում է` գործարարը 2,8 մլն դոլար արժեքով զեղչված տարբերակով բնակարանը վաճառել է Ցուկերբերգին` պայմանով, որ վերջինս գործարարին ներկայացնելու է Սիլիկոնային հովտի մենեջերներին, որպեսզի նա կարողանա պոտենցիալ գնորդներ գտնել:
Սակայն Ցուկերբերգը այդպես էլ չի կազմակերպել գործարարի հանդիպումը Սիլիկոնային հովտի ներկայացուցիչների հետ, որի հետևանքով գործարարը մեծ վնասներ է կրել:
Մասնավորապես` գործարարի փաստաբանների փոխանցմամբ, խոստման չկատարումը գործարարի համար արժեցել է բավական թանկ, քանի որ նա կորցրել է բնակարանը ավելի թանկ գնով վաճառելու հնարավորություն, իսկ որպես գնորդ էլ հանդես էր գալու աֆրիկյան արքայազններից մեկը, ով բնակարանի համար առաջարկել էր մոտ 4,3 մլն դոլար:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում