▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երիտասարդն ատրճանակ է պահել ադրբեջանցիների ուղղությամբ

«Առավոտ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, շաբաթներ առաջ, Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանին, «Նիսսան» ավտոմեքենայի վարորդն ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ: Օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանները Գորիսում ձերբակալում և բաժին են տեղափոխում երեք հոգու՝ 32-ամյա, 45-ամյա, 21-ամյա տղամարդու։ Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ սահմանին, բարկությունից դրդված, իր օդաճնշիչ ատրճանակը հանել՝ վախեցնելու նպատակով պահել է ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։ Ի պատասխան հարցման, ՀՀ քննչական կոմիտեից պատասխանել են, որ «հիշատակված դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին