▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանիք՝ Դուբայում, արձակուրդ՝ Հ3-ում

Ըստ ասեկոսեների,   Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի և «Բելաջիո» ռեստորանի համասեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր հարսանիքը տեղի է ունենալու Դուբայում,  հունվարի առաջին շաբաթը:

Դրան մասնակցելու համար Արաբական Միացյալ Էմիրություններ են մեկնելու ոչ միայն «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախաձեռնողը, այլև նրա մի քանի  համախոհներ ՕԵԿ-ից, ինչպես նաև Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հարսանիքի քավորն է: 

Տեղեկությունների համաձայն, հարսանիքի նկարահանող խումբը նույնպես լինելու է Հայաստանից՝  Հ3 հեռուստաընկերությունից, ինչի ու, թերևս նաև գումար խնայելու պատճառով,  Արթուր Բաղդասարյանն ում  պատկանում է Հ3-ը,  հրահանգել է հեռուստաընկերությունում ողջ հունվար ամիսը սահմանել արձակուրդային: 

Հատկանշական է, որ Արթուր Բաղդասարյանը որդու ճոխ հարսանիքի թեման  փորձում է գաղտնի  պահել և  ՕԵԿ-ականների միջոցով լուրեր է տարածում, թե որդին՝ նշանածի հետ պարզապես մեկնում է Դուբայ՝ մեղրամիս: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին