▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարց մշակույթ-փեշակույթի վարիչ տիկնոջը

Վերջապե՛ս։ Վերջապես Մշակույթ-փեշակույթը սկսեց պաշտպանել հուշարձանները։ Ծանր եւ երկարատեւ լռությունից հետո այսօր այդ հիմնարկության պատերից ձայն դուրս պրծավ ի պաշտպանություն հուշարձանների։ Պարզվում է, դրանց թշվառագույն վիճակի պատճառը (ո՛չ թե նախարարուհու եւ նրա հաստիքային՝ հուշարձանների հովանավորների ու պաշտպանների, այլ հենց հուշարձանների) ընդդիմադիր հանրահավաքներն են։ Ոչ ավել, ոչ պակաս։ Հենց սա է այսօր հայտարարել Մշակույթ-փեշակույթի վարիչը։

Բառացի մեջբերում տիկին նախարարուհու խոսքից. «...Վրանները տեղադրում են հուշարձանների կողքին... Մեր ծառայություններից կարող եք տեղեկանալ, թե այս տարիներին հանրահավաքների արդյունքում ինչ վիճակում են հայտնվում օպերային թատրոնի շենքի պատերը եւ հուշարձանները, որոնք տեղադրված են այդ հրապարակում»։

Ես մի հարց ունեմ այս հարգարժան տիկնոջը. «Այդ ի՞նչ ապիկար արարած է հանրահավաքներ ու նստացույցեր անցկացրել այս հուշարձանի մոտ» (տե՛ս լուսանկարները... չէ, նրա՝ նախարարուհու ծառայության արխիվից չի)։

 

Գերման Ավագյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին