Համացանցում են հայտնվել է Հարավային Սուդանում Ան-12 ինքնաթիռի ընկնելու բացառիկ կադրերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ինքնաթիռն ընկել Է օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են.
Հրամանատար Գեւորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան
2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:
Ականատեսները վկայությամբ 40-ից ավելի մարմիններ կան փոխադրական ինքնաթիռի կործմանման վայրում: