Իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանը Խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրի դեպքի առթիվ
Հաղորդմամբ ներկայացվել է, որ Գնել Սարգսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներ (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։
Հիշեցնենք, որ նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը երեկ այցելել էր Մարմաշենի վանական համալիր, որի հոգևոր հովիվը Տեր Փառեն հայտարարել էր, որ արգելելու է բոլոր նրանց մուտքն իր հովվության տակ գտնվող եկեղեցի, ովքեր թիրախավորում են Հայ առաքելական եկեղեցին կամ աջակցում են թիրախավորողներին։
Գնել Սարգսյանը սկսել է քահանայից կադաստրի թուղթ պահանջել ու հայհոյել, իրավիճակը լարվել է։