▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համոզմունք է ձևավորվում, որ ինքնակամ, բայց գաղտնի, այրելու միջոցով փորձում են տեղ ազատել նոր աղբի համար...

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնելով Նուբարաշենի աղբանոցի հրդեհի մասշտաբները՝ համոզմունք է ձևավորվում, որ քաղաքային իշխանությունն ինքնակամ, բայց գաղտնի, այրելու միջոցով փորձում է տեղ ազատել նոր աղբի համար...
Եթե համոզմունքս հաստատվի, ապա սա մարդկության դեմ կատարվող ծանր հանցանք է»։

Դիտեք նաև՝ Ահա այս վիճակն է այժմ Նուբարաշենի աղբավայրում. այն ոչ թե ծխում է, ինչպես վստահեցրել էին քաղաքապետարանից, այլ դեռևս ակտիվորեն այրվում է

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանը արտակարգ դրության մեջ է հայտնվել: Նուբարաշենի աղբավայրը ծխում է: Քաղաքային 9%-ոց «իշխանությունը» մեղքն ուզում է բարդել մութ ուժերի վրա: Իրենց անգործությունն ու վատ կառավարումը գցում են ուրիշի գրպանը:
Քիչ առաջ էլ Տիգրան Ավինյանը կոչ է արել դրսում շատ չգտնվել և դրսում սպորտով չզբաղվել: Փոխանակ ծխի դեմն առնեն, մարդկանց ասում են տանից դուրս մի եկեք:
Ծառերը փրթել են, մայրաքաղաքը թաղել են ծխի մեջ ու Երևանի տոնի կապակցությամբ մարդկանց նստեցնում են տներում: Կորոնայի դեմ էլ էին այ սենց մեթոդներով պայքարում: Մարդկանց գլուխները կերան: Սա՛ է սրանց իսկական դեմքը:
Այս վիճակի պատասխանատուն ՔՊ-ն է ու դրան կցված «Հանրապետությունը», որի ղեկավարը պատրաստ է ամեն քայլի հանուն իր ստացած պաշտոնների ու թուրքերին դուր գալու»։

***

Յոգայի ուսուցիչ, նախկին լրագրող Նարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԴ ԿԱ՞ …
Մարդիկ վատացել են ծխից, այս ի՞նչ եք անում։ Հիվանդությունների պատճառը միայն սնունդն ու սթրեսը չի, առաջինը մեր շնչած օդն է։ Ինչքան ծառ տեսաք կտրեցիք, տեղը շենք սարքեցիք … գներն էլ Հոլիվուդի գների… ծառ թողեք շնչենք…
Փրկեք մարդկանց… Սովետաշենի աղբի հարցը լուծեք, թե՞ ինչքան շատ օնկոլոգիայով հիվանդները շատանան, այնքան լավ…
Խեղդվում են մարդիկ փողոցներում»։

***

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Ուշադրություն՝ Օդի Աղտոտվածություն
Ձեր Առողջությունը՝ Ձեր Ձեռքում․
Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։
Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն),
Սրտանոթային խնդիրների սրացում,
Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
Գլխացավեր, հոգնածություն,
Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։
Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին
Մնացե՛ք փակ տարածքում,
Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։
Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։
Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում,
Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։
Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը
Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։
Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին,
Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին