▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համալիրը գնելը և ներդրումներ անելը՝ աննորմալ մեծ ռիսկ է մեր պայմաններում

Մարզահամերգային համալիրը սովետական գիգանտամանիայի տիպիկ դրսևորումներից էր: Այսօր այդպիսի հսկան աղքատ բնակչությամբ աղքատ երկրում արդյունավետորեն շահագործել հնարավոր չէ, ուղղակի կարելի է մի կերպ պահել, ինչը լուրջ ծախսերի հետ է կապված:

Չգիտեմ, իրոք հայաստանցիներն են գնում այն ու պարտավորվում 130 մլն ներդնել 4 տարում, բայց դա աննորմալ մեծ ռիսկ է մեր պայմաններում: Եթե ներդրումը չարվի, ապա կկորցնեն նաև 30 մլն դոլարը, որ պետք է վճարեն անմիջապես:

Իսկ ներդրման իմաստն այդ կառույցը շահավետ դարձնելն է, ինչը խիստ կասկածելի եմ համարում: Իսկ եթե այս վաճառքն ընդամենը պետական ռեկետ է գնորդների նկատմամբ, ապա կարելի է նույնիսկ ցավակցել նրանց:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին