▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք» թերթը գրում է. «Հալներդ կտենաք,-ասում են այս կերպ է արձագանքել թիմակիցների ժպտերես դեմքերին Փաշինյանը, ակնհայտ ցույց տալով իր դժգոհությունը հավաքված մասայի վերաբերյալ։ «Սաղ իմ ուսերին եք թողել, Դուք էլ բերաներդ բաց ման գաք»,-ասում են ասել է շեֆը հրճված թիմակիցներին։

***

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Հովհաննավանքում ֆեյք պատարագները ձախողվեցին, երկրորդ կիրակի օրն ավելի քիչ մարդ կար, քան նախորդ կիրակի, ընդ որում մեծ մասը՝ ՔՊ-ականներ, «պղծության» երկրորդ արարից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի էլ Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում է պատարագի մասնակցելու՝ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ: Նա միացել էր Հովհաննավանքի պատարագին և դեմ դուրս եկել Եկեղեցուն։ Թվում էր, թե 2 անգամ խայտառակվելուց հետո Փաշինյանն այլևս չի փորձի, սակայն թիմում ասում են, որ խնդիրը ոչ այնքան պատարագի մասնակիցների թիվն է, որքան այն, որ նա փորձում է քայլ առ քայլ հոգևորականներ պոկել Մայր Աթոռից և դարձնել իր «կրոնի» հետևորդ։ Թալին գնալու խորհուրդն էլ այն է, որ մյուս թեմերում ևս ոգևորվեն, և նոր հոգևորականներ միանան այս արշավին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին