▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր Թավաքալյան

Արթուր Թավաքալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր ՀՖՖ «չքաղաքականացված» ղեկավարության մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը բազմաթիվ իրարամերժ մտքեր արտահայտեց։ 

Փաստը մնում է փաստ, որ ես, լինելով 13 տարվա մրցավար, Արմեն Նիկողոսյանի թեթև ձեռքով հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից։

Քաղաքական որոշումներ կայացնող Արմեն Նիկողոսյանը նայելով բազմաթիվ լրագրողների աչքերին անամոթաբար բարձրաձայնում էր, որ իրենց թիմն ապաքաղաքական է։ Տեսնես հավատացողներ եղան։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին