▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԵ հետևորդ լինելու «նոր կարգ ու կանոն» է հաստատվել․ Տեր Մաղաքիա քահանա Օհանյան

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն։ ՇԱՏ ՀՐԱՏԱՊ։

ՆՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ լինելու «նոր կարգ ու կանոն» է հաստատվել։

Մեր Սուրբ Եկեղեցու «հետևորդ» կամ «զավակ» կարող են համարվել նրանք, ովքեր`

1) «սրտացավորեն» համառ պայքար են մղում Եկեղեցու և նրա նվիրապետական կարգի դեմ.
2) Հոգևորականներին հանդիմանողներն ու խելք սովորեցնողները.
3) Հայաստանում և սփյուռքում եկեղեցիներ կառուցելուն դեմ ելնողները.
4) Սուրբ Պատարագին չմասնակցողները և Սուրբ Հաղորդությունից հրաժարվելով` եկեղեցուց արագ դուրս եկողները.
5) Կաթողիկոսին, եպիսկոպոսին և քահանային ավազանի անունով դիմողները.
6) Եկեղեցուն դեմ իբրև «չխոսողներ», բայց հոգևոր դասին քարկոծողները.
7) Վեհափառ Հայրապետին ոստիկանության պետական պահպանությունից զրկողները.
Հայ եկեղեցու պատմություն առարկայի դեմ համառ պայքարողները և դպրոցից դուրս հանողները.
9) Հայոց Հայրապետի Ամանորյա ուղերձը Հ 1 -ով հեռարձակել թույլ չտվողները.
10) Մեռելոց օրերը պետական օրացույցից հանող «աշխատասեր» քրիստոնյա իշխանավորները.
11) Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի և հոգևորականների մուտքը ագելափակողները.
12) Եկեղեցին չուլան և հոգևորականներին սրբապիղծ անվանողները.
13) Կաթողիկոսից մինչև քահանա «որդիաբար» հայհոյողները և Վեհափառի հրաժարական պահանջողները.
14) Վերջապես, վերը նշվածների հետ լռությամբ համաձայնող «բարեպաշտ հավատացյալները»։

Հ/գ. Եթե, սատանան կարող է կերպարանավորվել, որպես լույսի հրեշտակ(Կորնթացիներ բ 11:14), ապա` ինչո՞ւ չեն կարող իշխանության եկած նեոբոլշևիկներն ու գլոբալիստները և նույնիսկ որոշ աթեիստներ իրենց համարեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ։

- Եթե խելքի չեկաք' և չապաշխարե'ք, ապա ամենքդ էլ կորչելու եք։ (ԱՎԵՏԱՐԱՆ)

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին