«Տեր Արամ, վախենում էիր փողդ քիչ լինի՞, կպնեի՞ն գրպանիդ: Ամոթ է, ես ցավում եմ այն մարդկանց համար, ում համար այս հոգևորականը պետք է միջնորդ ներկայանա իրենց և Աստծու միջև»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Օհանավանում Տեր Արամի և Տեր Մանուկի միջև ծագած սկանդալին: «Այսօր Տեր Արամը կանչում է ուժայինների, թաքնվում է նրանց հետևում, որպեսզի ուժայինները հեռացնեն տեր Մանուկին: Այնինչ դա եկեղեցում ընդունված կարգ է, որ տարբեր քահանաներ տարբեր ծառայությունների են նշանակվում տարբեր տեղեր: Բնականաբար, քպ-ականի հասարակ վարքագիծ»,- նշել է նա: *** Իրավունք թերթն էլ այս առիթով գրում է․ «Օհանավանի մի բնակիչ մեզ փոխանցեց, որ Հովհանավանքում երեկ տեղի է ունեցել միջադեպ՝ Տեր Արամ քահանայի մասնակցությամբ։ Ըստ նրա՝ Հովհանավանքում ծառայող Տեր Սարգիս քահանան առողջական ծանր վիճակի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, եւ նրան ժամանակավոր փոխարինելու է ժամանել Տեր Մանուկ քահանա Զենալյանը (ով, ի դեպ, 44-օրյա պատերազմ մասնակից է)։ Սակայն, իրեն իբրեւ հալածվող ներկայացնող Տեր Արամին այդ հանգամանքը դուր չի եկել, (երեւի գրպանին է դիպչում) նա ոչ թե ողջունել է եկեղեցու սպասավորի ժամանումը, այլ հակառակը՝ վիճաբանության է բռնվել Տեր Մանուկի հետ՝ ուղեկցելով այն սպառնալիքներով։ Մի քանի րոպե անց եկեղեցու տարածք են ներխուժել մեծ թվով ոստիկաններ՝ Եղվարդի ու Աշտարակի ոստիկանապետերի գլխավորությամբ։ Թեեւ նրանք չեն հայտնել այցելության նպատակը, սակայն անմիջապես առանձնացել են Տեր Արամի հետ եւ սկսել զրուցել։ Աչքից զերծ չի մնացել այն տպավորությունը, որ նրանք եկել էին ոչ թե կարգուկանոն պահպանելու, այլ հետաքրքրվելու՝ արդյոք Տեր Արամի հետ ամեն ինչ լավ է։ «Ես ապշած էի․ ոստիկանները նրա համար չեն, որ հանրային կարգը պահպանեն, այլ որ իշխանությանը կամ նրա համակիրներին անձնական հովանավորություն ցուցաբերե՞ն»,– զարմանքով պատմում էր մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ առավել տարօրինակ է այն, որ Տեր Արամը, ով հրապարակայնորեն խոսում է եկեղեցու ներսում եղբայրասիրության պակասի մասին, սեփական եղբոր դեմ ոստիկաններ է բերում․ «Սա ինչպե՞ս կարելի է կոչել քրիստոնեական սեր։ Նորից փորձում են ժողովրդին մոլորեցնել՝ նեղ անձնական շահեր հետապնդողներին ներկայացնելով իբրեւ նվիրյալ հոգեւորականներ»։ Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ եկեղեցու ներսում պառակտում առաջացնելու համար իշխանության ենթակա շրջանակները, թվում է, թե բավական հետեւողական աշխատանք են տանում»։ Դիտեք նաև՝ |
«Հ1-ի Պետրոսի կամ քպ-ական տեր Արամի վոյաժները՝ ոստիկանների միջնորդությամբ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին