▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղացիները փակել են ճանապարհը՝ մեղադրելով Վարդան Այվազյանին.a1plus.am

a1plus.am-ը գրում է.Այսօր առավոտից  Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում լարված իրավիճակ է։ Գիշերը ոստիկանները դարանակալել են Տաբածղուր լճի շրջակայքում՝ ձուկ որսացողներին ձերբակալելու համար։

Ոստիկանները ձերբակալել էին 3 անձի, սակայն բնակիչները փակել են ճանապարհը եւ ոստիկանները նրանց բաց են թողել։  4 նավակները, սակայն,   այդպես էլ չեն վերադարձրել։

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը,իր անունը չհրապարակելու պայմանով, իրենք ձկնորսություն չեն կարողանում կատարել իրենց համագյուղացի, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի պատճառով։

Դեռ 2010 թ նրա ընկերությանը արտոնագիր է տրվել, ըստ որի կարող է Տաբածղուր գյուղում առաջնային իրավունքով ձուկ որսալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին