Ռուբեն Կարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ահազանգում եմ բոլորին ու ձեզ, հարգելի ArmRailway, որ այս պահին երթևեկում եմ Գյումրի-Երևան գնացքով 9-ամյա երեխայիս հետ։ Դրսում անձրև է, գնացքի որոշ պատուհաններից անձրևը ներս է լցվում, ու գնացքում ահավոր ցուրտ է, ջեռուցումը միացված չէ։ Կարծում ես, որ գնացքով ես երթևեկում, տաք կլինի, բայց ոնց որ դրսում կանգնած լինենք։ Խայտառակ ցուրտ է։
Չգիտեմ ո՞ր տրամաբանությամբ են տաքացվում վագոնները, ուղևորներին մինիմում 18 աստիճան ջեռուցում ապահովելու համար։
Եթե առաջնորդվում ենք Երևանի՞ ջերմաստիճանով, ապա մարզերի բնակիչները կշարունակեն սառչել դեռ մի ամիս էլ, որովհետև Երևանում դեռ տաք է։ Բայց վստահեցնում եմ, որ ԵՐԵՎԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԿՅԱՆՔ ԿԱ։
Խնդրում եմ, սա տարածեք, որպեսզի բոլորն իմանան, որ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄԱՐԴ
Հարգելի պատկան մարմիններ, ակնկալում եմ խնդրին անհապաղ լուծում առաջիկա 1 ժամվա ընթացքում»։
Դիտեք նաև՝