▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիշա Աղախանյանը չի հեռացել X Factor նախագծից

Armtimes.com-ը գրում է. X Factor նախագծի վերջին թողարկումները դերասան, երգիչ, հաղորդավար Գրիշա Աղախանյանի փոխարեն վարում էր «Քաղաքում» սերիալից հայտնի Հայկ Պետրոսյանը: Այս փոփոխությունը շատերի մոտ հարց էր առաջացրել՝ արդյոք Գրիշա Աղախանյանը հեռացել է նախագծից: Կայքը փորձեց ճշտել նրանից, թե որն  է բացակայության պատճառը:

««Պլյուս-մինուս» ներկայացումով հյուրախաղերի էինք գնացել: 20 օր բացակայում է այդ պատճառով էլ չկայի եթերում: Մի 2 հաղորդման չմասնակցեցի, բայց շուտով կրկին կլինեմ նախագծում»,- ասաց նա:

Գրիշա Աղախանյանը «Պլյուս-մինուս» ներկայացման անձնակազմի անդամների՝ Մկրտիչ Արզումանյանի, Հովհաննես Ազոյանի և Էվա Խաչատրյանի հետ հյուրախաղերի էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին