▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող գործարանում հակատանկային արկ է հայտնաբերվել

Օգոստոսի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանությունում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի ժողովրդին հայտնի Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հայտնաբերվածը հակատանկային արկ է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, որոնց մեջ է մտնում նաև այն, որ հնարավոր է` անհայտ անձը կամ անձինք փորձել են գործարանը պայթեցնել, կամ նախազգուշացում են ուղարկել նշված գործարանի սեփականատեր (ըստ մամուլում շրջանառվող լուրերի), գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան է: Հակատանկային արկը չի պայթել առաջին հերթին գործարանի աշխատակիցների աչալրջության շնորհիվ, քանի որ երբ բեռնատարով երկաթե թափոն են բերել գործարան, աշխատակիցները տեսակավորել են այն և այդ ժամանակ նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված պարկ և քանի որ չի երևացել, թե պարկի ներսում ինչ կա, աշխատակցիները պարկը հեռացրել, ապա բացել են, որտեղ հայտնաբերել են ցինկից խողովակ, որի մեջ նկատել են հակատանկային արկը և եթե այն գցեին հատուկ պրեսի սարքավորման մեջ, այն կպայթեր: Եթե չպայթեր, այնուհետև տեղափոխելու էին ձուլարան և մի քանի հազար աստիճան կրակի մեջ այն հաստատ կպայթեր և տեղի կունենար ողբերգություն, քանի որ ձուլարանի մոտ գտնվող աշխատակիցները հաստատ կտուժեին, այդ թվում գուցե այն ողբերգական ավարտ ունենար։

Արարատի քրեական և համայնքային ոստիկաններն արդեն մի քանի ժամ աշխատանքներ են իրականացնում պարզելու համար, թե ով և ինչ մակնիշի բեռնատարով է այն բերել գործարան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին