▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրագետ, կազմակերպված մարտերով եկել ու գրավել են Շուշին»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների պաշտպանություն» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականին ադրբեջանցիների Շուշի մտնելն ու գրավելը եղել է ադրբեջանական բանակի
1. մարտական պատրաստության գերակայության,
2. հրամանատարական բարձր կազմակերպվածության,
3. և այլ առավելությունների շնորհիվ։
Ցանկացած խոսակցություն, թե իբր ադրբեջանցիները Շուշի են մտել ռուսների ավտոշարասյան, հայերի դավաճանության, այլմոլորակայինների թռչող ափսեի կամ որևէ այլ միջոցով` շեղում է հանրությանը բանակի իրական խնդիրներից։
Գրագետ ու կազմակերպված մարտերով եկել, մտել ու գրավել են Շուշին։ Գրագետ ու կազմակերպված լինեինք` չէի մտնի (ու չէին էլ հասնի)։
Հ.Գ.1. Ու եկեք ազնվությամբ արձանագրենք, որ չի կարելի բերդաքաղաք անվանել մի քաղաք, որը 30 տարում երկու անգամ վերցվել է։
Հ.Գ.2. Շուշին պապուս ծննդավայրն է, վերջին անգամ Շուշիում եղել եմ երբ դրա արևմտյան հատվածում արդեն ադրբեջանցիներն էին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին