«Մայր Աթոռն ինչպե՞ս է պատասխանելու Նիկոլ Փաշինյանի ասածին, թե պետք է պարզել՝ կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ․ ուղիղ պատասխանելո՞ւ է»,- լրագրողները հարց ուղղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Արշակ Սրբազանը պատասխանեց․ «Գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր, որոնք չեն կարող ունենալ պատասխաններ։ Առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից չեն կարող հնչեցվել սխալ հարցադրումներ»։
***
Մենք չենք օգտագործի այնպիսի բառապաշար և այնպիսի ձևակերպումներ, որ օգտագործվել են մեր դեմ. Արշակ արքեպիսկոպոսը` Փաշինյանի մեղադրանքների մասին
«Որքան է դա կոռեկտ և հարիր երկրի ղեկավարին, ինքը կիմանա, մեզ համար դա զրպարտություն է»,–ասաց նա։ Խոստացավ` քայլեր լինելու դեպքում, կտեղեկացնեն։
Դիտեք նաև՝
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի կողմից եկեղեցուն հարվածելը միտված է մեկ նպատակի՝ եկեղեցու հետ սրել իրավիճակը և ընդդիմադիր զանգվածին բերել փողոց՝ սեփական օրակարգով, հերթական անգամ շարժում ցրել և հանգիստ գնալ 26-ի ընտրություններին։ |