▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե մի օր էլ պաշտոնյաները դառնան լրագրող՝ չզզվացնող ու չձանձրացնող...

Սերժ Սարգսյանը լրագրողների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ հայտարարել էր, որ «ազատ մամուլը արժեք է, և մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք...»:

Սակայն այդ հարցում, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ. կարծես թե համաձայն չեն ՀՀ նախագահի հետ ու առիթը բաց չեն թողնում և երբեմն «հարձակվում են» ազատ մամուլի վրա:

Տեսեք, թե մեկ օրվա մեջ լրագրողների հասցեին ինչ ռեպլիկներ, պատասխաններ ու մեկնաբանություններ են տվել պաշտոնյաները՝




 

Իհարկե, այս ամենից հետո եղան մեկնաբանություններ, այդ թվում նաև՝ մի քանի լրագրողների կողմից, որոնք բողոքում էին իրենց գործընկերների պահվածքից ու հարցերից:

Հենց այս մասին է իմ մտահոգությունը:

Ազատ մամուլի մասին ամեն մեկն իր պատկերացումն ունի: Օրինակ, հենց իրենք՝ չորրորդ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը, թերևս, կարծում են, որ ազատությունը հենց նաև հարցերի շրջանակի ազատությունն է՝ այսինքն ՝ չկա տաբու որևէ հարցի վերաբերյալ ու եթե տրվում է հարցը, ցանկալի է հնչի նաև նորմալ պատասխանը:

Բնականաբար, կան լրագրողներ, որոնք կասեն ու ասում են՝ եթե հարցը լրագրողը նորմալ ներկայացնի ու «կոնֆլիկտային» հնչերանգով չտա...

Կհամաձայնեմ, սակայն վիճելի է , թե որ պահից է սկսում կոնֆլիկտը, հարցը տալուց, թե հարցին «մունաթով» պատասխանելուց:

Պաշտոնյաները, թերևս, ազատ մամուլ ասելով հասկանում են՝ թույլատրել իրենց տեղաշարժն ազատ լուսաբանելը, իրենց բարի քայլերը, գեղեցիկ ժպիտներն արձանագրելը, «խելոք մտքերը» սղագրելը...

Եթե մի փոքր շեղում իրենց կողմից «սահմանված» այս ազատությունից, ուրեմն՝ լրագրողները նրանց զզվացնում ու ձանձրացնում են...

Շատերն, իհարկե, մեղադրում են լրագրողներին, թե ինչու են լրագրողները թեմայից ու , ինչպես հեռուստաեթերում են սիրում  ասել, «օրվա խորհրդից» դուրս հարցեր տալ պաշտոնյաներին:

Սակայն ինչ անեն լրագրողները, երբ այդ պաշտոնյաներն իրենց համար հասանելի են միայն պանթեոններում՝ ծաղկեպսակ դնելիս... Իսկ մյուս օրերին՝ նրանք ունեն յուրային կայքերն ու լրագրողները, որոնք, բնականաբար, չեն ձանձրացնում ու զզվացնում նրանց ու իրենց սրտով հարցեր են տալիս՝ չխախտելով ազատ մամուլի մասին պաշտոնական պատկերացումները:

Չի բացառվում, որ պաշտոնյանները նաև ցանկանան «վրեժ» լուծել անհնազանդ լրագրողներից, իսկ, սովորաբար, նրանք կարողանում են այդ գործում հաջողել, քանի որ ինչպես իշխանության տարբեր օղակներում, այնպես էլ ոչ պաշտոնական՝ չորրորդը համարվող իշխանությունում՝ թիմային աշխատանքը դեռ իր տեղը զիջում է խոցելի շատ երևույթների՝ այդ թվում ոլորտը «յուրայինների» մեջ բաժանելու սովորույթին ու «դաշտը զտելու» ինքնաբուխ ցանկությանը:

Համաձայն եմ, որ լրատվության ոլորտը բոլոր լրագրողների սրտովը դարձնելու համար դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, սակայն կարևոր է, որ բոլոր լրագրողները, որտեղ էլ որ աշխատեն, որ կայքը, թերթը կամ հեռուստատեսությունը ներկայացնեն, «մաքրման ու զտման» ճանապարհը հարկավոր է անցնեն գործընկերների, այլ ոչ թե պաշտոնյանների հետ:

Գաղտնիք չէ, որ եթե նրանք այսօր մեկին չեն սիրում, վաղը կարող են մեկ ուրիշին ատել, քանի որ նրանք ամենից շատ իրենց պաշտոնն են սիրում, որին երբեմն կարող է խանգարի «ազատ մամուլ»-ը:

Եվ թող բոլոր լրագրողները լրագրող մնան...

Նույնը կուզեի մաղթել պաշտոնյաներին, բայց դե նրանք չեն կարող հավերժ մնալ պաշտոնյա...Բայց գուցե մի օր էլ նրանք դառնան լրագրող՝ չզզվացնող ու չձանձրացնող...

Եվ հիշենք՝ անպայման չէ բաժանել՝ տիրելու համար...Տիրել կարելի է նաև միավորելով...


Հեղինակ՝

Ա. Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին