▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե հարևան հեռուստաընկերություններին դիմեիք, որ Պոզների նման «տելեվիզիոնշիկի» մոտ խայտառակ չլինեիք

Հնարավոր է ինձ հիմա մեղադրեք երկրորդական բաների վրա ուշադրություն դարձնելու մեջ, բայց որոշեցի դիտել Հանրային հեռուստատեսությանը Պոզների տված հարցազրույցը։  Ո՞նց կարելի է հարցազրույց անել մի վայրում, որտեղ այնպիսի էխո կա, որը թույլ չի տալիս հանգիստ լսել, կենտրոնանալ զրույցի վրա, չէ որ դա հեռուստատեսային լուրջ խոտան է համարվում։

Չեմ հասկանում այդ հսկայական հեռուստատեսության տարածքում մի հատ տաղավար չկա՞ր, եթե չկար՝ հարևան հեռուստաընկերություններին դիմեիք, կարծում եմ կտրամադրեին ու ոչ խայտառակ կլինեիք հազար տարվա «տելեվիզիոնշիկի» մոտ, ոչ էլ հեռուստադիտողին նյարդայնանալու առիթ կտայիք։

Գայանե Մաշուրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին