▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնելն էլ դարձել է կարգալույծ Ստեփանի սարկավա՞գ․․․»

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

«Ոստիկանությունը այսօր ժամը 16:00-ին պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը: Տարածքում ներկա ոստիկանները հրաժարվեցին ներխուժման կանխման գործողությունը կատարելուց, պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը»:

Կադրերից երևում է, որ  քպ-ամերձ դերասան Գնել Սարգսյանն  է կանչում  կարգալույծ Ստեփան Ասատրյանին, որը գտնվում էր խցում։

Օգտատերերից մեկը գրել է․ «Ախր, էս մարդիկ, որ գնում են եկեղեցի ինչ-որ արարողակարգ անելու, առաջին հերթին պիտի դրա հոգևոր իմսատը հասկանան, ոչ թե գնան ուղղակի, էնքան որ մկրտվեն, պսակվեն։ Երբ որ հասկանալով գնան, չեն թողնի, որ իրենց արարողակարգը կատարի կարգալույծ քահանան»։

Էդգար Ղազարյանն էլ գրել է․ Գնելն էլ դարձել է դրան սարկավա՞գ․․․

Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգսին քննչական են հրավիրել

Այսօր Հովհաննավանքում արարողություն եղել է, տեր Սարգիսը մոտեցել, բացատրել է, որ կարգալույծ արված քահանան չի կարող ծես անել, բայց զույգը նախընտրել է, որ դա անի նախկին քահանան։

«Ես չեմ մոտեցել, չեմ խոչընդոտել, դա իրենց որոշումն է։ Մեր եկեղեցին ընդհարումներ չի ուզում»,–լրագրողների հետ զրույցում ասաց տեր Սարգիսը։

Կիրակի օրն էլ Հովհաննավանքի պատարագը ըստ եկեղեցական կարգի տեր Սարգիսը պետք է մատուցի։ «Քանի որ ինքը (Ստեփան Ասատրյանը) կարգալույծ է արված, կիրակի օրը պատարագը կմատուցեմ ես։ Մինչև կիրակի կտեսնենք՝ ինչ կլինի»,- նշեց քահանան։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին