▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնալու են Հոլիվուդ ի՞նչ պատմեն, որ քյաբաբ են կերել ինչ-որ ռաբիս ռեստորանո՞ւմ»․ Կարինե Փանոսյան

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը.

«Ամեն ինչ տուրիզմի հետ կապող հանճարեղնե՛ր, եթե տիեզերքից բան չեք հասկանում՝ տիեզերք մի՛ թռեք։
Եթե Լոպեսի գալով ուզում եք տուրիզմ զարգացնել (իսկ ճիշտ կլինի ասել՝ իրենց հաճույքներին հագուրդ տալու համար մի բան են անում, շառը գցում են տուրիզմի վրա), գոնե պետք է տուրիզմի օգտին ծրագիր մշակեիք, որ սուպերաստղը Հայաստանից հեռանար լավաշի ծեսերից փառավորված, Կոմիտասի մեղեդուց շվարած, Զվարթնոցի ճարտարապետությանը սիրահարված․․․ Թե չէ, գնալու է Հոլիվուդի սուպերաստղերի մոտ ի՞նչ պատմի, որ քյաբաբ է կերել ինչ որ ռաբիս ռեստորանում ու հատակից ներքև մակարդակի կլկլոց լսե՞լ անմարդկային բարձր հնչողությամբ։
Պատկերացնում եմ, թե իր չեղած ձայնով որքան է հռհռալու Հայաստանի վրա»։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին