«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիք, մասնավորապես, Գորիս այցից հետո Փաշինյանը օդերով է հանել նախկին գայիշնիկ, այժմ կարկառուն ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին։ «Մեծ-մեծ խոսում ես ՝ Գորիսում դեմք ես։ Գնա ղուրբան եղի Առուշին, որ ով եկել էր իրա համար էր եկել»,-ըստ լուրերի ասել է Փաշինյանը։
Նկատենք, որ Խաչատրյանին ՔՊ-ում եւս, մեղմ ասած, տանել չեն կարողանում.«Հեղափոխության օրերին նախկինների գայիշնիկներ, մի մետր քայլած չկա,բայց էսօր հայտնվել 50-յակում», -այսպես են արտահայտվում վերջինիս մասին սեփական թիմում։
***
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել։
Կապանում կայացած ամփոփիչ հանրահավաքի համար գործի էին դրվել մարզային ողջ իշխանությունը, վարչական ռեսուրսը, համայնքապետերը, վարչական ղեկավարները տիտանական աշխատանք էին կատարել՝ պարտադրել բոլոր պետական հիմնարկների աշխատողներին՝ ներկայանալ հանրահավաքին:
Նաեւ կազմակերպել էին մարդկանց փոխադրումը բոլոր համայնքներից եւ ակնկալում էին, որ գոնե մի 10 հազար մարդ ներկա կգտնվի, սակայն, Դանիել Իոաննիսյանի հաշվարկով անգամ, ընդամենը 2 հազար180 մարդ էր հավաքվել Կապանի հրապարակում՝ այն դեպքում, երբ միայն Կապանի բնակչությունը մոտ 46 հազար է։ Փոխարենը, նույն Իոաննիսյանի հաշվարկներով, «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի մեկնարկին` Մայր Հայաստան հուշարձանի մոտ, 5 հազար 650 մարդ էր ներկա գտնվել:
Ընդ որում, պարզ է, որ իշխանությունների թիվն ուռճացված է, ընդդիմությանը` նվազեցված, եւ մարդկանց բերելու իշխանության ռեսուրսը քանիցս գերազանցում է ընդդիմության ռեսուրսին:


