▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր գանձապետի սուրճի բաժակում հայտնաբերվել է մուրազ` գեղեցիկ նժույգ

ArmComedy-ն գրում  է. Առավոտյան 9:15-ի շրջաններում լրատվամիջոցները ուրախալի լուր են ստացել Ֆինանսների նախարարությունից` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի սուրճի բաժակում հստակ ըդգծվել է գեղեցիկ նժույգ: Դեպքի վայր մեկնած փորձագիտական խումբը ֆիքսել է նժույգի առկայությունը  և միաձայն հաստատել, որ այն դրական խորհրդանիշ է: Եզրակացության մեջ մասնավրապես ասվում է, որ երկրի գանձապետարանին սպասվում է «մեծ մուրազ և անսպասելի հարստացում»:

Ինքը Ջանջուղազյանը համեստաբար հերքեց երկրի տնտեսությունը դե ֆակտո փրկելու փաստը. «Այդ սուրճը նույնիսկ ես չեմ եփել: Բերեցին, խմեցի ու վերջում շուռ տվեցի, չգիտեմ էլ ինչու` սովորաբար այդպես չեմ վարվում: Որևէ ակնկալիք չունեի, բայց շատ ուրախ կլինեմ, եթե ինչ-որ դրական շարժ արձանագրվի», – նշեց գլխավոր գանձապետը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին