«1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում․ «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հակադարձելով ՔՊ-ական պատգամավորների ելույթներին, թե ընդդիմադիր լրատվականներն այսօր համատարած ատելության խոսք են տարածում։ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, թե «դաշնակներն էին արշավ անում Վազգեն Սարգսյանի դեմ», որին արձագանքելով՝ Մանուկյանն ասաց․ «Գլուխդ պատով տվեցիր, ստեցիր»։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։
***
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղղում․ Այսօր Ազգային ժողովում հակադարձելով իշխանականներին, թե ո՞վ էր հանգուցյալ Վազգեն Սարգսյանի դեմ մինչև հոկտեմբեր 27-ն ատելություն գեներացնում, շեշտեցի Նիկոլ Փաշինյանի անունը։
Պարզապես մեկ սխալմունք կար խոսքումս. նա այդ ժամանակ ոչ թե «Հայկական ժամանակն» էր խմբագրում, այլ՝ «Օրագիրը»։
Մնացյալում ասածս ուժի մեջ է, ինչի վկայություններն են նաև այդ թերթի օրինակները...»: