▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելում ձերբակալել են Armenian Power ավազակախմբի երկու անդամ եղբայրներին

ԱՄՆ-ում`  Գլենդել քաղաքում, ձերբակալվել են Armenian Power ավազակախմբի երկու անդամ եղբայրները`  25-ամյա Հակոբ և 23-ամյա Բերգ Նահապետյանները: Վերջիններս մեղադրվում են զենք, թմրանյութեր եւ քիմիական նյութեր պահելու համար։ Այս մասին հայտնում է LA DailyNews-ը: Կայքի փոխանցմամբ` ոստիկանությունը եղբայրներին ձերբակալել է դեկտեմբերի 17-ին Նորթ Հոլիվուդում գտնվող իրենց հոր տանը:

Հիշեցնենք, որ  Նահապետյան եղբայրներն Armenian Power ավազակախմբի հայտնի անդամներ են, որոնց  ձերբակալելու համար գործի է դրվել ոստիկանության հատուկ ստորաբաժանում։ Հակոբ Նահապետյանը պայմանական ազատազրկման մեջ է եղել. նրա համար գրավ չի կիրառվել: Իսկ 23-ամյա  Բերգ ին ազատել են 35 հազար դոլար գրավի դիմաց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին