▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին

usarmenianews.com-ը գրում է ․ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգներում հայկական համայնքային կյանքը մշտապես աչքի է ընկել մշակութային, ազգային ու հասարակական նշանակության միջոցառումներով, սակայն, մայիսի 17-ին Բըրբանկ քաղաքում, Armenian Business Corner սրահում տեղի ունեցած նախաձեռնությունը կարողացավ առանձնանալ գաղափարական խոսքով ու հզոր ուղերձով:

7-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ, տնտեսագիտության դոկտոր, հասարակական-քաղաքական գործիչ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոն՝ նվիրված նրա հոր՝ գիտնական Սարգիս Էնֆիաջյանի պայծառ հիշատակին (նշվում էր նրա 81-ամյակը), վերածվեց տոհմական հիշողության, ժառանգության պահպանման յուրօրինակ միջոցառման։


Երեկոյի առանցքում Էնֆիաջյանների տոհմածառին նվիրված 32 րոպեանոց փաստավավերագրական ֆիլմի՝ «Մի տոհմի պատմության» ցուցադրությունն էր, որի ստեղծման համար արվել էր հսկայածավալ արխիվային աշխատանք:

Վահե Էնֆիաջյանն իր ելույթում ասաց. « ... ձեզանից շատերը նույնպես ունեցել են նույն զգացողությունը, երբ կյանքի մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ՝ նոր միջավայր տեղափոխվելիս։ Կյանքը հաճախ ընթանում է իր սովորական ուղղությամբ, և թվում է՝ ամեն ինչ կանխատեսելի է, սակայն գալիս է մի պահ, երբ որոշակի իրադարձությունների կամ իրավիճակների ազդեցությամբ մենք սկսում ենք փոխել այդ ուղղությունը։ Այդ փոփոխությունը երբեմն հեշտ չէ, այն կարող է մեզ դուրս բերել մեր սովորական շրջանակներից և դնել անորոշության առաջ։ Սկզբում կարող է թվալ, թե հնարավորությունները սահմանափակ են և դժվար է նոր պայմաններում ինքնադրսևորվել, սակայն ԱՄՆ տեղափոխվելիս, նույնիսկ օդանավակայանից սկսած, ես արժանացել եմ շատ ջերմ ընդունելության»:
Միջոցառման կարևորագույն և խորհրդանշական դրվագներից մեկը դարձավ Վահե Էնֆիաջյանին Գլենդել քաղաքի խորհրդանշական բանալու հանձնումը՝ Գլենդելի սիրված ու հարգված քաղաքապետ՝ Արտաշես Արդի Քասախյանի կողմից։ Սույն քայլը հանդիսացավ բարձր գնահատական՝ տարիների ընթացքում իրականացված հանրային գործունեության, համայնքային ներգրավվածության և ազգային արժեքների պահպանմանն ուղղված հետևողական աշխատանքի համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին